Ադրբեջանի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ հաստատեց

54

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: