Ծնողներս դեմ էին իմ ու ընկերոջս հարաբերություններին, ես էլ հետը փախա, յանի իմ արևին լավ բան էի արել, հետո նենց բան եղավ, որ սաղ կյանքս չեմ ներում ինձ

114

Ժամանակին սիրահարված էի մի տղայի, բայց ծնողներս էնպես արեցին, որ բաժանվեցինք։ Թե իմ, թե իրա ծնողմերը դեմ էին մեր ամուսնությանը։ Մենք էլ իրար էնքան էինք սիրում, որ հանուն մեր սիրո ամեն խենթքւթյան պատրաստ էինք։ Որոշեցինք իրար յետ փախնեինք։ Բայց հաջորդ օրը մերս զամգեց, խաբեց ասեց, որ հայրս իմ պատճառով հիվանդանոցա ընկել։ Ես էլ չէի ների ինձ, եթե չգնայի ու հորս էդ վիճակում թողնեի։ Միամիտի պես հավատացի ու իրանց թակարդն ընկա։ Ինձ փակի տակ պահեցին ու իմ անունից սիրածս տղային նամակ գրեցին, որ ուրիշի հետ եմ պատրաստվում ամուսնանամ։ Ծնողներիս հետ չէի խոսում, հետները ոչ մի տեղ չէի գնում, որ ինձ հանկարծ ոչ մեկի հետ չծանոթացնեին։Երկար ժամանակ փակվել էի իմ մեջ ու չէի մտածում էլի սիրելու ու սիրվելքւ մասին։ Հետո աշխատանքի ընդունվեցի ու մի տղա ինձ սեր խոստովանեց։ Ես էլ իրա ուշադրությունից մտածում էի, որ սիրում եմ ու հետն ամուսնացա։ Մի տարի էլ չկա, որ ամուսնացել էինք ու արդեն զգացի, որ չեմ սիրում իրան։

Գնալով սառում եմ ու անտարբեր եմ դառնում։ Խուսափում եմ իրանից, աշխատանքի տեղում շատ եմ մնում ու չեմ ուզում տուն գամ։ Մորս հետ, որ խոսացի, պատմեցի միանգամից ասեց, որ բաժանվելուցս հեըո ինձ չեն ընդունի։ Էդ ինձ ավելի կոտրեց, չեմ հասկանում, թե ուրիշի կարծիքը ոնց իմ երջանկությունից ավելի կարևորեց։