Ամբողջ օրը տանը կռիվ էր, հարսս երկու ոտը դրել էր մի կոշիկի մեջ՝ ծով էր ուզում գնար. տեսեք ինչ արեցի

222

Հարսիս ու տղուս հետ եմ ապրում: Հարսս վատ աղջիկ չի, կարողանում ենք իրար հետ լեզու գտնենք, բայց շատ պահանջկոտ ա: Ամեն ինչ ուզում ա, որ իրա սրտով լինի: Քանի ամիս ա, մեր տանը կռիվ ա: Հարսս ուզում ա գնա ծով՝ ամառը հանգստանա, տղես էլ ասում ա, որ էս տարի հնարավոր չի, փող չկա: Հարսս չի հարմարվում էդ մտքի հետ ու կռիվը սկսվում ա:

Մի անգամ չդիմացա, հարսիս ասեցի.

— Այ Մագդա ջան, լավ ինչքան կարելի ա կռվել հանգստանալու համար: Հիմա էդ տղեն չի հասցնում, մասնատվում ա, չի կարում, հո հազար մասի չենք բաժանելու՞: Հիմա էս տարի չի լինում, թող մնա մյուս տարի: Ինքն էլ պատասխանեց.

— Մամ, ինչի էդ որ տարին ա եղե՞լ, որ էս տարի էլ չի լինում: Ամեն տարի ասում ենք մյուս տարի ու տենց էլ ոչ մի բան չենք անում: Սաղ աշխարհը գնում հանգստանում գալիս ա, մենք էս չորս պատից դուրս չենք գալիս, լավ ինչքա՞ն կարելի ա: 8 Տարի ա ամուսնացած եմ, ոչ մի տեղ չենք գնացել: Ամեն տարի համբերատար սպասում եմ, արդեն հոգնել եմ, կյանքս անցնում ա սպասելով: Ես էլ չեմ դիմանում, ես էլ եմ մարդ, հոգնել եմ:

Ինչ մեղքս թաքցնեմ, ճիշտ ա ասում հարսս: Իրան էլ չեմ մեղադրում, բայց դե տղես էլ ա մեղկ: Մի քիչ փող ունեի հավաքած: Գնացի հանեցի, բերեցի տվեցի տղուս, ասեցի՝ գնացեք հանգստացեք, թող էս տան մթնոլորտը խախանդվի, էս կռիվները դադարեն, ես էլ ուժ չունեմ: Համ թող իրանք հանգստանան գան, համ էլ ես մի 10 օր հանգստանամ: