ՀՐԱՏԱՊ․ Թափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու ողջ-ողջ հոշոտել

134

Թափառող շները հիվանդանոցից գողացել են նորածին երեխային ու ողջ-ողջ հոշոտել. Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանում.

Հարյանի բնակչուհի Շաբնամը հիվանդանոցում ծննդաբերությունից հետո տեղափոխվել էր ընդհանուր բաժանմունք, որտեղ գիշերելու էր նաև ծննդկանի ընտանիքը՝ ամուսինը, մայրը և մորաքույրը։

Շաբնամի բոլոր հարազատները տեղավորվել են հիվանդասենյակի հատակին։ Երեխային կերակրելուց հետո պառկեցրել են հատակին արդեն տեղավորված մորաքրոջ կողքին։ Գիշերը հարազատներից մեկը հանկարծ նկատել է, որ նորածինը չկա, ու անմիջապես հայտնել է այդ մասին։

Ընտանիքն անմիջապես շտապել է տղային փնտրելու և, ցավոք, նրան հայտնաբերել են փողոցում իրենց նայող թափառական շան բերանում։

Ընտանիքը նորածնին մի կերպ հանել է կենդանու բերանից և բերել հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են տղայի մահվան մասին։ Երեխայի մարմինն ուղարկվել է դիահերձման, իսկ հարազատները դիմել են իրավապահներին՝ հիվանդանոցին մեղադրելով հիվանդների անվտանգությունը չապահովելու մեջ: