Երգիչ-երգչուհիները հրաժարվում են այլևս ելույթ ունենալ ընդդիմության հանրահավաքներին

97

Ընդդիմության փողոցային պայքարի առաջին օրերին հանրահավաքների մարդաշատությունը ապահովելու նպատակով հրավիրվում էին իրենց հավատարիմ երգիչ-երգչուհիների, ովքեր համերգներ էին տալիս Ֆրանսիայի հրապարակում։Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրոշուն և այլ մշակութային գործիչները իրար հերթ չտալով ծաղկեցնում էին հանրահավաքները։ Սակայն վերջին շաբաթներին հանրահավաքներից անհետացել է մշակութային բաղադրիչը:Առաջին օրերին մոտալուտ իշխանափոխություն հույս ունեցող երգիչները, ովքեր տաքուկ տեղում էին նախկին իշխանությունների օրոք, հիասթափվել են և այլևս չեն համաձայնվում անգամ գումարի դիմաց մասնակցություն ունենալ ընդդիմության միջոցառումներին։

Նույնիսկ նրանց համար արդեն հստակ է, որ «հայրենիքի փրկության» շարժումը լիովին ձախողվել է և չեն ցանկանում այլևս ասոցացվել ընդդիմության հետ։Մամուլում անգամ տեղեկություն շրջանառվեց, որ Շուշան Պետրոսյանը արտագաղթել է Միացյալ Նահանգներ։

Անխուսափելիորեն մարման գնացող շարժումը այլևս ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, հանրահավաքների մասնակցության վիճակագրությունը լավագույնս փաստում է դրա մասին։