28-ամյա օդաչուն սիրով է զբաղվել թռիչքի ժամանակ և հեռացվել աշխատանքից (լուսանկարներ)

123

ՌԴ Ռյազանում օդաչու-հրահանգիչը հեռացվել է աշխատանքից ուսանողուհու հետ սեռական հարաբերությունից հետո: Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Հստակեցվում է, որ սեքսը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ և տեսանկարահանվել։ Աղբյուրը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Մասնակիցներն են Սասովոյի թռիչքային դպրոցի 28-ամյա հրահանգիչը և 21-ամյա կուրսանտը։

Դպրոցի աշխատակիցները համապատասխան կադրերը տեսել են մեկ ամիս առաջ համացանցում։ Հաղորդվում է, որ հրահանգիչը հեռացվել է աշխատանքից, իսկ կուրսանտը լքել է Սասովսկու դպրոցը։