ՀՐԱՏԱՊ․ Զինծառայող է վիրավորվել

70

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: