Տեռորա լինելու, մանկապարտեզ ենք մտելու․․․․ Սպային ծեծի ենթարկած զոհվածի հայրը…

117

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ախացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով

Ուշագրավ է, որ դեռևս 2022 թվականի ապրիլի 22-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Գարիկ Գալեյանը հայտարարել էր տեռոր անելու, դպրոց, մանկապարտեզ, կառավարության շենք մտնելու մասին։