ՀՐԱՏԱՊ․Ահազանգ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված. shamshyan

71

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ռումբ է դրված։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներ, սակրավորներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։ Մանրամասները՝ քիչ ուշ։