ՀՐԱՏԱՊ․ Սարսափելի դեպք Հայաստանում․ Արջը իր քոթոթների հետ հարձակվել է մարդկանց վրա և․․․

167

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:10–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին ստորին երրորդականի, աջից թևատակի շրջանների արջի կծած, պատռած և ջնջխված վերքեր» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Օհանավան գյուղի բնակիչ, 68-ամյա  Հայրապետ Հայրապետյանն է, ով ժամը 13:30-ի սահմաններում  գտնվել է Օհանավան գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, որտեղ արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է նրա վրա, պատճառելով նշված վնասվածքները:Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հ. Հայրապետյանն ասում էր. «Սովորույթի համաձայն, գնացել էի էդ վայրում սիբեխ հավաքելու: Հասա ջրի ափին, արջը 2 քոթոթներով հարձակվեց վրես: Դիմադրում էի, լավ էր՝ դանակը ձեռքս էր, ճիշտ կողմնորոշվեցի ու պաշտպանվում էի անընդհատ: Կարողացա հարվածել արջի երախին, դրանից հետո մի քանի անգամ ճանկեց ոտքս, դոշս ու հեռացավ: Աստված փրկեց ինձ, որ համ արջի ճանկերից ու երախից պրծա, համ էլ Էդ վիճակով կարողացա ահագին հատված ոտքով գնամ ու զանգել եմ ընկերոջս, ով այնուհետև ավտոմեքենայով ինձ տեղափոխեց հիվանդանոց:Գոհ եմ Աշտարակի հիվանդանոցի բժիշկներից, ովքեր առաջին պահից ամեն բան արեցին, որ ուշքի գամ: Քիչ բան չի, սապոքիս մեջ լրիվ արյուն էր: Հիմա՝ ոչինչ, լավ եմ զգում, բայց բժիշկների հորդորով բուժումս դեռ մի քանի օր պետք է ստանամ»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ Հ. Հայրապետյանը թոշակառու է, բազմազավակ ընտանիքի ծնող  և սոցիալապես անապահով է, դեպքի մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը հանձնարարել է իր տեղակալ Վահանյանին, որպեսզի քաղաքապետարանը օգնության ձեռք մեկնի Հ. Հայրապետյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: