Նիկոլն ու իր թիմը գտնվում են ծայրահեղ ծանր հոգեվիճակում

107

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից  ընդդիմությանն ուղղված «Ախ, չեք ուզում լսել, բա դա ասեք, այ, ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք: Կեցցե հայկական ժողովրադարությունը»  հայտարարությունն ու հիստերիկ ծիծաղը խայտառակություն էր։ Ավելի մեծ խայտառակություն էր, երբ իր թիմն ու կառավարության անդամները  հոտնկայս սկսեցին ծափահարել։ Խորհրդարանում այնպես էին Նիկոլի դիրիժորությամբ հոտնկայս ծափ տալիս, ասես Շուշին ու Հադրութն ազատագրել էին, թուրքին էլ քշել հայոց հողից։

Դրսում տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատել էին Ազգային ժողովի շենքը՝ վարչապետի հրաժարականն էին պահանջում, ինքը ընդդիմության վրա էր ծիծաղում։ Փախչող էր ընդդիմությանն անվանում  մի մարդ, ով ողջ կյանքում ծլկել է։ Մարտի մեկին  արդարադատությունից ծլկել ու պատսպարվել է։ Բանակից ծլկելու մասին բազմիցս գրում էին, բայց դե ինքը միշտ «հարգելի պատճառ ունի»։ Ոչ մի բան մինչև վերջ չի հասցրել, անգամ բարձրագույն կրթությունն է կիսատ թողել։ «Սաղ ծլկոցի է» ։

Հոգեբանորեն Նիկոլի ու իր թիմի ծափահարությունն ու գերուրախությունը  փորձեմ բացատրել։ Երբ օրհասական, ծանր  վիճակում մարդը սկսում է ծիծաղել կամ  իրավիճակին համապատասխան  ոչ ադեկվատ շարժումներ անել, ուրեմն վիճակը շատ լուրջ է։ Նիկոլ Փաշինյանի իրավիճակին ոչ համարժեք ծիծաղն ու ծափահարությունը ցույց էին տալիս, որ մարդը գտնվում է ծայրահեղ ծանր հոգեվիճակում։ Նույն կերպ իր թիմը, ու դա բնական է։

Մի օրինակ կբերեմ՝ առանց հոգեբանական վերլուծության, ու դուք կհասկանաք Ասեմ, որ զուգահեռ հոգեբանության ֆակուլտետն եմ ավարտել ու այնքան էլ հեռու չեմ այդ բնագավառից, թեև չեմ խորացել։

Տարիներ առաջ մի երիտասարդ տղա էր մահացել։ Թաղմանը ներկա էի։ Մոր միակ զավակն էր։ ,, Տղային վերցնելու ժամանակ,, հանկարծ  մայրը սկսեց պարել, ծիծաղել ու երգել։ Ասում էր՝ իմ տղայի հարսանիքն է։ Մոր շուրջ հավաքվածները սկսեցին անասելի բարձր ձայնով լացել՝ ահավոր մռայլ պատկեր էր։ Մի ծեր կին կար, ասաց՝ ցավը մի ձևով պիտի արտահայտի, թող արտահայտի։
Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, Արցախի 75 տոկոսի կորուստ, թշնամու կողմից Հայաստանի ներխուժում և այլ սոսկալի բաները նրա ու իր թիմի վրա վրա չեն ազդել։ Ազդել է միայն այն, որ իր միակ ու հարազատ աթոռը հնարավոր է տանեն։ Ոստիկանական հզոր պատով, դիպուկահարներով ու անվտանգային վերջին համակարգերով չնայած պաշտպանել է իրեն, բայց ցավը մեծ է՝ չի դիմացել։ Հիստերիկ ծիծաղն ու ծափահարություններն այդ պահին նրա համարժեք արձագանքն էին։

Նյութի աղբյուրը