ՇՏԱՊ․ Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին․ կա նաև ձայնագրություն

170

Ինչպես դեռ երեկ էինք հատնել, այս օրերին Երևանի փողոցներում Արցախը փրկող ընդդիմադիրների շարքերում պառակտում կա, ռազբորկաներ են անում, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում ով է լինելու վարչապետի՝ իրենց թեկնածուն։ Ընդ որում, վարչապետի թեկնածուի հիմնական ֆավորիտները Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանն են։

Սակայն այս երկուսից Վանեցյանը սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ Քոչարյանի շահերը։ Ընդ որում, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կան խիստ տարաձայնություններ, սրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ինքը դառնալ ընդդիմության պարագլուխը։ Դա է պատճառը, որ Ֆրանսիայի հրապարակից Քոչարյանի հեռանալուց հետո է միայն Սերժ Սարգսյանը ժամանում Ֆրանսիայի հրապարակ, զրուցում ցուցարարների ու ընդդիմության առաջնորդների հետ։

Մեր տեղեկություններով օրերս Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին՝ պնդելով, որ Վանեցյանն է լինելու վարչապետի թեկնածուն։
Ի դեպ, այս մասին տեղյակ է նույնիսկ իշխանությունը, անգամ ձայնագրություն ունեն և հարկ եղած դեպքում հնարավոր է անգամ հրապարակեն, որպեսզի վերջնականապես պախարակեն ընդդիմությանը։