ՀՐԱՏԱՊ․ Ծեծկռտուք Հայաստանում․ Պարզվում է մասնակիցների ինքնությունը․․․

158

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող գնացքի գծերի հատվածում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի գլխի և ոտքի մասում վնասվածք է ստացել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշված քաղաքացին դեպքի վայրից դիմել է փախուստի և ահազանգել Երևանի 1-03 շտապօգնություն և բժիշկներին հայտնել իր գտնվելու վայրը:

Օպերատիվորեն  ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ծեծկռտուքի վայրում և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված անձեռոցիկ, որոնք հետաքննիչը որպես նմուշ վերցրել է:

Փաստի առթիվ  ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նրանց հայտնաբերելու ուղղությամբ: