5 փորձված միջոց նուրբ ու խնամված կրունկներ ունենալու համար

95

Անառողջ կենսակերպը, սխալ խնամքն ու սխալ կոշիկների ընտրությունը, ինչպես նաև արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները կարող են խիստ բացասաբար ազդել ոտքերի մաշկի վրա: Ընդ որում, հատկապես շատ են տուժում կրունկները, որոնք պատվում են ճաքերով ու կոշտուկներով՝ առաջացնելով տհաճ զգացողություններ:

Նման խնդիրներից խուսափելու և միշտ նուրբ ու խնամված մաշկ ունենալու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 փորձված միջոց:
Վարդի ջուր. գոլ ջրին ավելացնել 2 պտղունց աղ, 15 կաթիլ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ գլիցերին և 2 թեյի գդալ վարդի ջուր, այնուհետև ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացնել պեմզայի քարի միջոցով, մաշկին քսել մեկական թեյի գդալ գլիցերինի, կիտրոնի հյութի և վարդի ջրի խառնուրդ (նախապես պատրաստել) և հագնել երկու զույգ բարակ բամբակյա գուլպա: Այս քսուքը հարկավոր է թողնել կրունկներին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ ոտքերը գոլ ջրով: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 3-4 անգամ:

Բուսայուղ. լավ լվացած ու չորացրած ոտքերին քսել մի փոքր բուսական յուղ, հագնել մի զույգ բարակ բամբակյա գուլպա և ևս մի զույգ տաք բրդյա գուլպա, թողնել ամբոողջ գիշեր, իսկ առավոտյան լավ լվանալ ոտքերը: Կրկնել պրոցեդուրան մի քանի օր շարունակ:

Վազելին. մեկական թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը խառնել, այնուհետև քսել գոլորշիվ կամ տաք ջրով փափկեցրած կրունկներին: Փաթաթել ոտքերը պոլիէթիլենային թաղանթով, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ:

Պարաֆին. պարաֆինը տաքացնել, ավելացնել կոկոսյան ընկույզի յուղ և լավ խառնել: Երբ խառնուրդը փոքր ինչ սառչի, քսել այն ոտքերին, հագնել տաք գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան պարզապես հարկավոր է հեռացնել սառած պարաֆինը:

Մեղր. 1 բաժակ մեղրը լուծել 5 լիտր գոլ ջրում և ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացնել պեմզայի քարի միջոցով, այնուհետև լավ լվանալ ու չորացնել ոտքերը և սնուցող նրբաքսուք քսել: