Ձվի դեղնուց. օգտակար է, թե՞ վնասակար

52

Գոյություն ունեն հակասական կարծքներ ձվի դեղնուցի օգտակարության վերաբերյալ: Ոմանք պնդում են, որ դրանք վնասակար են և օգտակար է միայն սպիտակուցը:

Ընդհանրապես հավկիթն ունի հսկա սննդարար արժեք: Սպիտակուցն իր մեջ պարունակում է ալբումին՝ շատ հեշտ յուրացվող սպիտակուց: Դեղնուցն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքային նյութեր և ճարպաթթուներ:
Դեղնուցները, իրոք, խոլեստերինի աղբյուր են: Շատերը համոզված են խոլեստերինի անառարկելի վնասի մեջ, սակայն դեղնուցի օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում դրա մակարդակի բարձրացմանը: Դրանք պարունակում են, այսպես ասած, օգտակար խոլեստերին: Այն անհրաժեշտ է օրգանիզմին՝ հյուսվածքային թաղանթները և հորմոնները սինթեզելու համար:
Պետք չէ նաև մոռանալ, որ դեղնուցների մեջ կան բազմաթիվ վիտամիններ, օրինակ՝ վիտամին D, որն այդքան էլ հեշտ չէ ստանալ սննդից: Դեղնուցները նաև հարուստ են В, А, Е, К խմբի վիտամիններով: Ի դեպ, բոլոր վիտամիններն այնպես են ընտրված, որ հիանալիորեն յուրացվում են միասին:

Բացի այդ, դեղնուցի մեջ պարունակող նյութերը, այդ թվում՝ յուղերը, օգնում են յուրացնել սպիտակուցը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձուն ամբողջությամբ ուտել: Օրական կարելի է ուտել 1-2 ձու՝ խաշած, տապակած, անգամ՝ հում, թեև վերջին տարբերակը այնքան էլ նախընտրելի չէ։