Հնդիկ տղամարդը ստիպված է եղել 28 տոննա սոխ գնել և վաճառական ձևանալով` 1400 կմ տարածություն անցնել՝ տուն հասնելու համար կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված խիստ կարանտինի պայմաններում:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Պրեմ Մուրթի Պանդեյ անունով տղամարդը աշխատելիս է եղել Մումբայի օդանավակայանում և քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի տարածման պայմաններում որոշել է վերադառնալ իր հայրենի Պրայագրաժ քաղաք, որը մեկ այլ նահանգում է գտնվում:
Այդպիսով, նա բեռնատար է վարձել, ապա նաև վարորդի ու մոտակա շուկայից գնած սոխը բեռնելով մեքենան՝ 3 նահանգ է անցել՝ ներկայանալով որպես ապրանքի առաքիչ:
Երեք օր տևած ճանապարհորդությունից հետո նա հասել է տուն: Քաղաք հասնելուն պես ոստիկանները նրան մեկուսացրել են երկու շաբաթով, թեև կորոնավիրուսի ախտանշաններ չի ունեցել:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26 917-ի, մահացածներինը՝ 826-ի: