Մի քանի միֆ և փաստ Կույսերի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուրն, ով ունի Կույսի նշանի տակ ծնված մտերիմ

159

Կենդանակերպի Կույս նշանի ներկայացուցիչների մասին երբեմն սխալ պատկերացում են կազմում, անգամ նրանց մտերիմները երբեմն ճիշտ պատկերացում չունեն նրանց մասին։ Ներկայացնում ենք մի քանի միֆ և փաստ Կույսերի մասին։

Միֆ․ Կույսերը սիրում են քննադատել և փնովել։ Իրականում Կույսերը վերլուծական մտածելակերպ ունեն, բայց հակված են պերֆեկցիոնիզմին։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են ոչ թե ձեզ, այլ իրենք իրենց քննադատելով։

Փաստ․ Կույսը հիանալի ընկեր է և նաև իմաստուն խորհրդատու է։ Նա կկարողանա վերլուծել բարդ իրավիճակները և կատարյալ որոշում կգտնի։ Կույսերը սիրում են օգնել ուրիշներին և մշտապես ձգտում են պահել բարձր մարդասիրական իդեալները։

Միֆ․ Կույսերը մշտապես հուզված են և խնդիրներ ունեն ինքնագնահատականի հետ։ Դա հանգեցնում է նրան, որ նրանք հաճախ մեկուսանում են և դժվարանում են անկեղծանալ մարդկանց հետ։ Դրանից տպավորություն է ստեղծվում, որ նրանք անտարբեր են։ Նրանք նաև շատ բարեխիղճ են իրենց աշխատանքի նկատմամբ և միշտ ձգտում են ամեն ինչ կատարելության հասցնել։

Փաստ․ Կույսերը սրամիտ են։ Նրանք շատ կազմակերպված են և շատ ուշադիր են մանրուքների նկատմամբ, ինչի շնորհիվ բարձր են գնահատվում հատկապես աշխատանքի մեջ։ Կույսը կարող է հաղթահարել նույնիսկ ամենաբարդ աշխատանքը, որը պահանջում է բարձր կենտրոնացում։ Կույսերը նաև հնարամիտ են։