Բա մեզ համար հե՞շտ է, երբ ամեն անգամ իսկական առաջադեմ հասարակությունից լսում ենք, որ Սիմոնյանը հայ է

252

Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առաջադեմ հասարակությունը հարցնում է, թե ինչու ոչինչ չեմ գրում հայաստանյան ընտրությունների մասին: Ի՞նչ գրեմ, որ իսպանական ամո՞թ եմ զգում: Դա տեղից էլ հասկանալի է»:

«ՉԻ». Ոչինչ, Մարգարիտա ջան, մի կերպ դիմացիր, ռուսական պետությունից ստացված հոնորարներդ ևս մեկ անգամ հաշվիր ու փորձիր մխիթարվել:

Բա մեր տեղը լինեիր, որքա՜ն իսպանական ամոթ կզգայիր: Բա մեզ համար հե՞շտ է, երբ ամեն անգամ իսկական առաջադեմ հասարակությունից լսում ենք, որ Սիմոնյանը հայ է: Իսպանական և մի շարք այլ երկրների ամոթ զգացինք, երբ Ֆրանսիայի նախագահը «Ռաշը Թուդեյ» հեռուստաընկերությանն անվանեց պրոպագանդայի միջոց ու հրաժարվեց պատասխանել նրա հարցերին: Ինչ ամոթ զգացինք, երբ Նավալնու «Պարազիտներ» հաղորդումը մի քանի տասնյակ միլիոն յութուբյան դիտումներ հավաքեց: Հիշեցնենք, որ այն վերաբերում էր Մարգարիտա Սիմոնյանին ու նրա ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին: Մեզ համար հե՞շտ էր, երբ աշխարհի բոլոր լրատվամիջոցները հեգնում էին ձեր հայտնի հարցազրույցը ռուս հետախույզների հետ և տեղ-տեղ նշում ձեր ազգային պատկանելիությունը:

Քոչարյանն է մեղավոր, որ համագործակցության համաձայնագիր ստորագրելով՝ հետընտրական պրոպագանդիստական աջակցություն չի նախատեսել: Հակառակ պարագայում դուք էլ ստիպված կլինեիք գրել, որ հայերը ժեխեր են, պետություն ունենալու իրավունք չունեն, քանի որ չեն ընտրել Քոչարյանին: