Արցախում ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ

196

ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: