«Ադրբեջանցիներն Արցախի բնակիչներին առաջարկում են վաճառել բնակարանները»․ Նաիրի Հոխիկյան

244

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակիչները այլ պետությունների հեռախոսահամարներից զանգեր են ստանում։ Դրանցով ադրբեջանցիներն առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները՝ պատճառաբանությամբ, թե բոլոր դեպքերում այդ տները առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։

Արցախում մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջ եկել, քանի որ զանգերը համակարգված բնույթ են կրում։

Այս առումով արցախցիները պետք է վստահ լինեն, որ այդկերպ թշնամին կիրառում է հոգեբանական զենք մեր դեմ՝ փորձելով Արցախում խուճապ ու արտագաղթի ալիք կազմակերպել։

Ուշադրություն մի՛ դարձրեք նման սրիկայություններին և յուրաքանչյուր այդպիսի զանգերին պատասխանեք Արցախում տարածված ամենավատ ձևակերպումներով։
Վախը և հուսահատությունը արցախցուն բնորոշ չէ»։