ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

113

Այսօր՝ հունիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Նազարյանը իր վարած ՎԱԶ 21121 մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 70-ամյա Սամվել Մեհրաբյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Տաշիր» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Տաշիրի բաժին, որ ժամը 10։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նազարյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։