ՈՒՂՂՈՒՄ․Ադրբեջանցիները մտել են Եռաբլուր տեսանյութը իրականությանը չի համապատասխանում

265

ipress.am կայքում հրապարակված տեսանյութը վերատպվել է Lifeblog.am կայքում հետևյալ մակագրությամբ՝ «Ադրբեջանցիները մտել են Եռաբլուր և գռեհիկ երաժշտություն միացրել. Բացառիկ տեսանյութ», որը իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկությունը կեղծ է, տեսանյութի բնօրինակը հրապարակվել էր դեռևս ամիսներ առաջ՝ մարտի 14-ին ինստագրամի հայկական տիրույթում։

Հետագայում հրապարակված տեսանյութը պարզապես մոնտաժի է ենթարկվել, փոխվել է դրա երաժշտությունը, կրճատվել է տևողությունն ու ներկայացվել սխալ կոնտեքստով։