3 մտավորական չկա Հայաստանում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց. Ռուբեն Հախվերդյանը՝ մտավորականների կոչի մասին

525

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 124 մտավորականների հայտարարությանը, զարմանքով արձագանքեց, թե ՀՀ-ում 3 մտավորական չկա, որտեղի՞ց 124-ը հայտնվեցին։ «3 մտավորական չկա ՀՀ-ում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց։ Օրինակ՝ Գուրգեն Խանջյանը լավ

գրող ա, բայց մտավորական չի, որ այսօր էլ ձայնը տա Քոչարյանին։ Այս ցանկում ոչ մի մտավորական չկա։ Ովքեր որ Ռոբերտ Քոչարյան են ընտրում, նրանք հազվագյուտ կենդանիներ են։ Այդդպես էլ գրեք»,- ասաց Հախվերդյանը։ Նշենք, որ 124 մտավորականներ, որոնք նախկինում սովորաբար Սերժ Սարգսյանի իշխանությանն էին սատարում, այսօր հանդես են եկել

Քոչարյանի «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով: Նրանց մեջ են գրողներ, երգիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, ԳԱԱ ակադեմիկոսներ, Պետական համալսարանի դասախոսներ, հատկապես այն ֆակուլտետների, որոնց ղեկավարների հարազատները ներգր ավված են Քոչարյանի դաշինքում։ Օրինակ՝ պատմության ամբիոնի դեկան Էդիկ Մինասյանի եղբայրը՝ Արծվիկ Մինսայանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։ Հայտարարությանը միացել է նաև ԵՊՀ իրավաբանական ամբիոնը՝

դասախոսներով։ Ինչպես հայտնի է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է Գագիկ Ղազինյանը, որը Ռոբերտի դաշինքում ընդգրկված Արթուր Ղազինյանի հայրն է։ «Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, վստահ ենք, որ այս ճակատագրական պահին ՀՀ հետագա ընթացքի համար պայ քարող նախընտրելի ուժը «Հայաստան» դաշինքն է, ուր միավորված ազգային, պետական, քաղաքական ուժերը և գործիչներն ունակ են առավելագույն նվիրումով կասեցնել երկրի կազմաքանդումը, ամրացնել հայոց պետականությունն ու վերականգնել մեր վիրավոր արժանապատվությունը»,- նշված է 124 մտավորականների հայտարարությունում։ Արփի Հարությունյան

arm-news.ru