Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք և ներում պիտի գտնեք Աստծուց

397

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք և ներում պիտի գտնեք Աստծուց, 38 տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նու՛յն չափով պիտի չափվի ձեզ համար»: 39 Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն: 40 Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը. ամեն կատարյալ աշակերտ իր վարդապետի պես կլինի: 41 Ինչու՞ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: 42 Եվ կամ՝ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շյուղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանիր և ապա լավ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար»:ՊՏՂԻՑ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ ԾԱՌԸ

43 «Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա. 44 որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող: 45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետև ՍՐՏԻ ԱՎԵԼՑՈՒԿԻՑ Է, ՈՐ ԽՈՍՈՒՄ Է ՆՐԱ ԲԵՐԱՆԸ»:ԵՐԿՈՒ ՏՆԵՐԸ46 «Ինչու՞ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չեք անում: 47 Ամեն մարդ, որ ինձ է գալիս և լսում է իմ խոսքերն ու ԿԱՏԱՐՈՒՄ դրանք, ձեզ ցույց տամ, թե ում է նման:

48 Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. և երբ հեղեղ բարձրացավ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև նրա հիմքը ժայռի վրա էր հաստատված: 49 Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, և այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»:ԱՎԵՏԱՐԱՆ՝ ըստ Ղուկասի(ՂՈՒԿԱՍ 6.37-49)

blogtime.am