20 րոպե անց` Վազգենը ներքև նայեց ու ասաց` մեր երկիրը պրծավ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

242

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այս պահին Աշոցքում է: Իր ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ Աշոցքը մեր երկրի մի ծայրում է գտնվում, բայց մեր երկիրն այնքան փոքր է, որ շատ արագ կարելի է անցնել մի ծայրից մյուսը:
Ապա մի պատմություն հիշեց, որ երբ ինքը Ղարաբաղի նախագահն էր, պաշտոնական այցով նախագահական օդանավով թռչում էր Մոսկվա, իր հետ էին Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը:

«Թռիչքից 20 րոպե անց` Վազգենը ներքև նայեց ու ասաց` մեր երկիրը պրծավ»,-ասաց Քոչարյանն ու նորից շեշտեց, որ մեր երկիրն իսկապես փոքր է:

Ապա նկատեց, որ ինքը հիմա չի կարող խոստանալ, որ Աշոցքը կարճ ժամանակ անց դառնալու է Երևանի նման, բայց ամեն ինչ անելու են մարզերի համաչափ զարգացման համար:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի տեսանյութում

zham.am