Ոստիկանությունում ինչպես և ցանկացած այլ աշխատանքի մեջ «իրենց վրայից թռածներին» մեղմ ասած չեն սիրում, չեն սիրում, երբ մեկի այսպես ասած․․․

94

Էսօրվա «աղմկահարույց» դեպքի մասին, բայց մի երկու ուշագրավ բան ասեմ.
Նախ ոստիկանությունում ինչպես և ցանկացած այլ աշխատանքի մեջ «իրենց վրայից թռածներին» մեղմ ասած չեն սիրում, չեն սիրում, երբ մեկի այսպես ասած չգիտակցված արարքի հետևանքով օրենքի առաջ պատասխան են տալու մի շարք մարդիկ, մարդիկ ովքեր մասնակցել են պատերազմի` իրենց կյանքը չխնայելով հանուն հայրենիքի։ Իսկ ոստիկանությունը, էսօր վերադառնալով պատերազմից ու իրա աչքերով տեսնելով ամեն ինչ, ամուր կանգնած է իր տեղում ու շարունակում է վստահորեն կատարել իր ֆունկցիոնալ պարտականություններն ու ծառայել հայրենիքին և օրենքին։

Երկրորդ. ես ինքս, լինելով ոստիկանության ծառայող, չեմ ճանաչում գոնե մի հոգու, ով մեկ ամսից ավել ծառայել ա էս համակարգում և չգիտի, որ երկու գիծը ուսադիրների վրա կրտսեր սերժանտն ա, ոչ թե սերժանը, ու որ չկա ներքին զորքերի հատուկ վաշտ։ Ասեմ ավելին. Հայաստանի Հանրապետությունում չկա ներքին զորքեր, կա Ոստիկանության զորքեր։

Դա Ձեզ համար կարող ա լինել մանրուք, բայց ոչ ոստիկանության աշխատողի համար, ոստիկանության ցանկացած ծառայող պիտի իմանա ու գիտի իր կոչումը, պաշտոնը ու հաստիքը։

Այսքանով կարող եմ վստահ ասել, որ տվյալ անձը կամ էժանագին դերասան էր, կամ, եթե իրոք աշխատել է ոստիկանությունում, ուրեմն եղել է նորեկ, որի աշխատանքի ընդունման բուն նպատակաը միգուցե և տվյալ ներկայացման բեմադրումն ա եղել))
#ՑտեսՉուն