«Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»

239

Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ իր նպատակն է վերականգնել ԼՂԻՄ-ի նախկին սահմանները և վերադարձնել Շուշին և Հադրութը․ Հ1-ի եթերում անդրադառնալով այս հարցին, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Տեսեք՝ սա արդեն մեծ նվաճում է։ Երբ որ մեր ժամանակ էդպիսի բան էր առաջարկվում՝ պահպանել Շուշին և Հադրութը, այսինքն՝ ԼՂԻՄ նախկին սահմանները և ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա համարվում էր դավաճանություն։ Հիմա, հետին թվով, նա համաձայն է, երազում է․․․ շատ վտանգավոր հայտարարություն է նրա հայտարարությունը»։

Թե ինչու է «վտանգավոր», բանախոսը պարզեցրեց․ «Ասեմ՝ շա՜տ վտանգավոր է․ կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է ինքը Հադրութը և Շուշին հետ վերադարձնում։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ։ Ո՞վ է թույլ տալու, Սդրբեջանը հո չի՞ եկել նստել էդտեղ, որ թողնի էդպես հանգիստ գնա։

Ո՞վ է նրան ստիպելու, Ռուսաստա՞նն է ստիպելու։ Էդպիսի բան գոյություն չունի։ Լսեք՝ ամբողջ աշխարհի համար, կուզեք մեզ պատեպատ տանք, պատեպատ չտանք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս»,- փաստեց ՀԱԿ նախագահը։

blogtime.am