Սադոյան Մեխակը գյուղի խիղճն էր` ով ինչ հարցով դիմեր հաստատ օգնություն կստանար

174

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐՕՐՅԱ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Սադոյան Մեխակ(Մխո) Արեստի ծնվել է 2000 թվականի հունվարի 18֊ին,Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։Սովորել է Զոլաքարի միջնակարգ դպրոցում։Միջնակարգ դպրոցում Մեխակի շրջապատը ավելի ընդարձակ է դառնում, որովհետև նա ընկերություն էր անում ոչ միայն տարեկիցների, այլ նաև իրենից փոքրերի ու մեծերի` ծնողների, ուսուցիչների, հարևանների, տատիկների ու պապիկների հետ։Ավագ դպրոցում Մխոն արդեն կազմակերպված ու լիովին կայացած անձ էր և չնայած պատանի տարիքին` քաղաքացիապես հասունացած։ Գիտեր և գնահատում էր իր խոսքի արժեքը։ Նրա շուրթերից հնչած յուրաքանչյուր բառ դառնում էր գործ, քանի որ ուներ պատասխանատվության զգացում և օժտված էր համամարդկային արժեքներով։Մխոն կարծես գյուղի խիղճն էր` ով ինչ հարցով դիմեր հաստատ օգնություն կստանար` խոհեմ, սրտաբաց, անվախ ու համարձակ տղայից։<<Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի ծառայեմ, Հա՛յ եմ Ես, Վստա՛հ եմ Ես>>։Այս խոսքերը շուրթերին Մեխակը ավարտում է դպրոցը և բարեհաջող հանձնելով քննությունները ընդունվում է` Մարտունու Եվրոպական Համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում, բայց…2019 թվականին հուլիսի 11֊ին Մխոն զորակոչվում է բանակ։

Վեց ամիս ծառայում է Հոկտեմբերյանի` Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում, այնուհետև որպես կրտսեր սերժանտ ծառայությունը շարունակում Գորիսի Խնձորեսկ զորամասում։ Նա վաշտի հրամանատարի տեղակալ էր և տանկի հրամանատար։ Կարճ ժամանակահատվածում Մխոն ձեռք է բերում հարգանք` զինվորների ու հրամանատարների շրջանում։Սեպտեմբերի 27֊ին Մեխակը տեղափոխվում է Մեխակավան (Ջաբրաիլ) և 2020 թվականի սեպտեմբերի 30֊ին մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար անմահանում` միանալով իր երկային անմահ ընկերներին։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐ ՔԵԶ ԵՐԲԵՔ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ

blogtime.am