Նիկողոսյան Արսենը Անվախ, անպարտ ու քաջ հրամանատար, ով կռիվ տվեց 17 օր, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զորք ու ընկավ…

198

Ճանաչենք մերօրյա հերոսներինՆիկողոսյան Արսեն Գերասիմի Արսենը ծնվել է 2000 թ. հուլիսի 30֊ին։ Բնակվում էր Ռուսաստանում,սակայն հայրենիքի հանդեպ պարտքը նրան վերադարձրեց Հայաստան։

Մանկուց սիրում էր երգել ։ Նախքան բանակ զորակոչվելը մի անգամ կատարեց << Պատիվ ունեմ>> երգը…երևի ինչ֊որ բան էր կանխազգում ։ Նա սիրում էր կյանքը՝ իր բոլոր գույներով։ Բանակ զորակոչվեց հունվարի 12֊ին՝ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը։ 2021֊ի հունվարին պետք է զորացրվեր, բայց…. Սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և Արսենն իր մյուս զինակից ընկերների հետ հանձն առավ հայրենիքի պաշտպանության խնդիրը։

Մարտական գործողություններ է իրականացրել Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Արժանապատիվ զինվոր էր։ Բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման ՝ Ջալալ Հարությունյանի կողմից։

Բայց սա չէր նրա իսկական կոչումը.այն էր ՝ հայրենիքի Հերոս։ Անվախ, անպարտ ու քաջ հրամանատար, ով կռիվ տվեց 17 օր, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զորք ու ընկավ… Հերոսացավ հանուն հայրենիքի, չխնայեց իր կյանքը վաղվա օրվա և խաղաղ լուսաբացների համար, ծառայեց մինչև վերջին շունչ ու ընկավ քաջի մահով։ Չլքելով իրեն վստահված մարտական դիրքը՝ Մարտակերտի կարևոր բարձունքներից մեկը՝ պայքարել է մինչև վերջին շունչը ու քաջաբար զոհվել հոկտեմբերի 13֊ին։

blogtime.am