Փաշինյանին ուղեկցող դիպուկահարներն անհանգիստ էին. երթի ուղղությունը փոխվեց

305

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր քայլում էր Շենգավիթ համայնքում։ Երթ անունը կրող միջոցառման ընթացքում նրան բազմաթիվ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին ուղեկցում, այդ թվում նաև քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցներ, որոնք նաև մարզեր են ուղեկցում Փաշինյանին։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Բացի նրանից, որ ծառայություն իրականացնող ողջ ոստիկանական ուժերը Փաշինյանին օղակած քայլում էին, մայթերին ևս միմյանցից 5 մետր հեռավորության վրա ոստիկաններ են կանգնած։
168.am-ի տեսախցիկը ուշագրավ միջադեպ է արձանագրել Փաշինյանի երթի ընթացքում։
108UU01 պետհամարանիշով ավտոմեքենան, որի մեջ նստած դիպուկահարներն ինչ-որ բան են նկատում, ու սկսում են նայել վերև շենքերին։

Այդ պահին մեքենայի մեջ շարժ է նկատվում, ու մեքենայի մեջ եղած անձանց զենքը ակնհայտորեն նկատվում է։ Այդ խառնաշփոթից հետո Փաշինյանի երթի ուղղությունը թեքվում է ու գնում դեպի աջ, ու նշված մեքենայի անձինք կրկին նստում են իրենց տեղը։ Ըստ երևույթին նրանց համար ևս իրավիճակը անսպասելի էր։ Նրանք ինչ-որ բան են նկատել, նկատվել է նաև զենքի շարժ, ու երթի ուղղությունը փաստացի փոխվել է