Թշնամին փորձել է գերի վերցնել համայնքի բնակիչներին. օգնության են հասել ռուս խաղաղապահները

308

Newspress.am_ի տեղեկություններով, այսօր լարված միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի՝ Տեղ համայնքում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսօր սահմանամերձ համայնքի բնակիչները՝ հողագործության նպատակով, գնացել են դեպի իրենց հողատարածքները, որից հետո ադրբեջանցի զինվորականները մոտեցել են, զենք պահել, սպառնացել գերի վերցնել։

Գերի չընկնելու համար, բնակիչներից մեկը գրպանից հանել է ինքնաշեն նռնակը և սպառնացել՝ իր հետ միասին պայթեցնել նաև թշնամու զինվորներին։

Միջադեպին ներկա բնակիչներից մեկի երեխան օգնության է կանչել ռուս խաղապահներին, որոնց միջնորդությամբ քաշքշուկն ավարտվել է, և թշնամին գերի չի տարել իր հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը, սակայն այսքանով չի ավարտվել։

Ադրբեջանցիներն իրենց հետ տարել են բնակիչներից մեկի նիվա մակնիշի ավտոմեքենան։

Ռուս խաղապահները բնակչի հետ միասին, գնացել են մեքենայի ետևից։ Այնտեղ ևս, թշնամու և հայ վարորդի միջև քաշքշուկ է եղել, մեր հայրենակիցը մի քանի հարված է ստացել։

Ռուս խաղապահների ջանքերով, այս միջադեպը ևս հարթվել է, բնակիչն իր մեքենայով վերադարձել է Տեղ համայնք։

Նշենք, որ Տեղ համայնքը, Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է։