ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզարշավ անող

248

Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին։ Այս մասին հայտնում է Mediaport-ը։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը
մարզպետարանի մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Թալինի շրջանի Հացաշեն գյուղ՝ Փաշինյանի օգտին քարոզչություն անել, սակայն ծեծի է ենթարկվել գյուղացիների կողմից՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը:

Հիշեցնեք, օրերս էլ նույն պատճառով ծեծի էր ենթարկվել ԲՏ նախկին նախարար Հակոբ Արշակյանն ու նրան ուղեկցող խմբակը: