Բաքուն հայտնում է… Ահա, թե ինչի դիմաց են ևս 15 հայ գերի տվել Հայաստանին
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. Լավ լուր ունեմ, մեր գե րեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գե րեվարումից վերադառնում են: Այս պահին մեր խնդիրն է նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է:
Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան: Այս մասին Կարմիր գյուղում քարոզարշավը մեկնարկելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Բաքվի հայտնած տեղեկատվության համաձայն` այս անգամ հայ գե րիներին փոխանցում են ադրբեջանա– վրացական սահմանով։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս տասնհինգ հայ գե րի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը`
հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։ Նշենք, որ հայ գե րիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: