Դուք ձեր կոմֆորտն ու օրվա լափը փոխարինել եք հայրենիքի ու պետության հետ. ձեր պես անհայրենիքներն իրավունք չունեն լավ ապրելու

180

«Այո՛, ես ասել եմ ու կասեմ՝ անհայրենիք ժողովուրդն իրավունք չունի լավ ապրելու։ Այո, սեփական պետության վրա թքած ունեցող և ոչ ոք իրավունք չունի բերակեցիկ կյանքով ապրել այդ պետությունում։
Երբ դու մատդ մատիդ չես տալիս երկրիդ թուրքականացնումը կանխելու համար, երբ դու ծափ ես տալիս երկրիդ սահմանները կրճատող ու երկրիդ զավակների մատաղ անող վիժվածքին, դու հետո չպետք ա արխային ապրես էդ երկրում, ասես բան էլ չի եղել։

Երբ քեզ համար մեկ ա, թե ինչ ա կատարվում Շուռնուխում ու Որոտանում, երբ քեզ համար մեկ ա, թե ոնց են ապրում Կարմիր շուկայում ու Թաղավարդում, երբ քեզ համար մեկ ա՝ Սև լի՞ճն են վերցրել, թե՞ Սևանա լիճը, երբ դու քո համար հով ու ապահով լռված ես Գյումրիում, Կոտայքում կամ Երևանում ու անտարբեր ես էս ամենին, ուրեմն դու այս երկրում լավ ապրելու, կամ ընդհանրապես՝ ապրելու իրավունք չունես։ Դու հոգով քոչվոր ես, էությամբ՝ թուրք։ Կարևորը փորդ կուշտ լինի, տեղդ՝ տաք, ուր էլ լինի կապրես։

Էսքանը գրեցի բոլոր նրանց համար, ովքեր ասում են՝ դե նախկինների օրոք լավ չէինք ապրում, հիմա ազատ շնչում ենք։ Քանի մենք էս տարածաշրջանում ենք ու էս հարևաններով շրջապատված, մենք երբեք ազատ չենք շնչելու, ֆրանսիացու ու իտալացու կենսամակարդակով չենք ապրելու։ Սա ականջներիդ օղ արեք։ Էս երկրում ապրելու ամեն րոպեն գոյության պայքար ա, ու ստեղ մենակ ձիգ մարդիկ պետք ա ապրեն։ Դուք ձեր կոմֆորտն ու օրվա լափը փոխարինել եք հայրենիքի ու պետության հետ։ Կարևորը ձեր աբիժնիկի հոգին փառավորվի սրան-նրան բռնելու ու ձերբակալելու լուրերից, իսկ թե երկիրը ոնց վարի կտան, դա էլ էական չի։

Հիմիկվանից ասեմ, իմանաք. դուք նախկինների օրոք էլ լավ չեք ապրել, դու հիմա էլ լավ չեք ապրում ու հետ էլ լավ չեք ապրելու։ Դուք պատահաբար եք էս հողում ծնվել։ Էս հողը ձեր պես մորթապաշտների համար չի։ Ու ինչքան շուտ ռադներդ քաշեք էս հողից, էս երկրից, էս պետությունից, էնքան ավելի լավ ձեր լափի համար»։

Արամ Գեւորգյան

zham.am