Ստիպված պետք է փակագծեր բացվեն. Օնիկ Գասպարյանն աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում

262

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը եւ նշեց.

«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։

Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։

Ի դեպ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ, ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից.

Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։
Եթե կարող էին թող չստորագրեին…..

Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։
Այլ հարց է թե ինչի մենք հասանք այս վիճակին եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։
Շատ կուզենայի,որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախկան պատերազմը,պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):
Համոզված եմ,որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։

socialmedia.am