ՈՒՐԱԽ ԼՈՒՐ. Գյումրիում արցախյան պատ երազմում զո հված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

175

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատ երազմում կորցրել է ժամկետային զինծառայող տղային: Սակայն իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ տղայի ծնունդով: Երեկ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների
կրտսեր որդին՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը:

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծն նդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը առաջինը շտա պում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին

իվանդանոցի ողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է: Յոթ ամիս առաջ գործընկերները ցա վակցում էին Լուսինեին ավագ տղայի՝ Դավիթի զո հվելու համար, իսկ էսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու կապակցությամբ: «Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված

փոքրիկ է, քանի որ ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության ներքո է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա ու ստորին վերջույթների վարիկոզ: Սակայն Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,- Shantnews-ին

blogtime.am