Պարոն Մելքոնյանը, նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսքան բանից հետո ինքը լիներ Նիկոլ Փաշինյանի տեղը, ինքն իրեն կգնդակահարեր: Սրան ՆԻկոլ Փաշինյանը պատասխանել է՝ նշելով, որ ձեռք բերված զենքի 75 տոկոսը ձեռք է բերվել վերջին 2 տարիների ընթացքում, որ իրենք բանակցությունները նախորդներից ստացել են փակուղի մտած վիճակում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:
Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակվանից մեր բանակը լավ վիճակում չի եղել, արդիական զենքերով չի զինվել: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ինքնասպան լիներ, որովհետև մենք այդտեղ խայտառակ եղանք: Նա ոչ թե պետք է ապրիլյան դեպքերը համարեր հաղթանակ, որի ժամանակ 100-ից ավելի զոհ տվեցինք ու որոշ տարածքներ կորցրինք, այլ դրա փոխարեն պետք է ինքնասպան լիներ: Նա ապրիլյանից հետո պետք է բանակը զիներ արդիական զենքերով, ոչ թե գնար գերմանիաներում լացեր, թե մենք 1980-ականների զենքերով ենք կռվել: Գերմանիա՞ն էր զինել իրեն, ո՞վ էր զինել, որ էդպիսի լացուկոծ էր դրել: Թող ինքը ոչ թե լաց լիներ, այլ մտածեր, որ պետք է զինվենք արդիական զենքերով:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 20 տարի ոտքի վրա բանակի կենացն են խմել, հետո պարզվել է, որ զինվորից են գողացել: Սա ինչպե՞ս եք գնահատում:
Այն, որ ամեն առիթով խմում էին բանակի կենացը, դա փաստ է, իրականություն է: Բայց բանակի կենացը խմելուց բացի պետք է նաև բանակն ուժեղացնեին, ինչը չի արվել: Ես գիտեմ, որ ժողովուրդը հրաշալի հիշողություն ունի, բայց որ վերջին շրջանում հիշողության կորուստ է սկսվել մոտը, դա շատ վատ է: Իրականում բոլորն էլ լավ հիշում են, թե ով իր ժամանակ ինչեր է կատարել երկրի ու բանակի գլխին: Այնպես որ, թող թեյ խմեն, որ իրենց հիշողությունը վերականգնվի, որ իմանան, որ ժողովուրդն իրենց չի ընտրելու, չի ընդունելու, որովհետև իրենք երկուսն էլ ատում են հայ մարդուն, Հայաստանի ժողովրդին:Ատել են ու հիմա էլ ատում են, դրա համար էս երկիրն այս օրին է:
Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որ նախկիններն ամեն ինչ անում են վերադառնալու համար: Նրանք ընդհանրապես շանս ունե՞ն:
Եթե ուշադիր լսեք իրենց, ապա այն գեներալները, որոնք Արցախի պատերազմը պատվով պարտվեցին, հիմա եկել էստեղ հեղափոխության ու սպանության կոչեր են անում: Ասում են՝ արդեն հաղթել ենք, Ռոբերտ Քոչարյանն իրեն արդեն վարչապետ է երևակայում, բայց դուք իրեն հարցրեք, թե 2003 թվականին դու նախագահ էիր, բոլոր լծակները ձեռքիդ էր՝ ուժային ու վարչական, քանի՞ տոկոս ձայն ստացար: 25 տոկոս ձայն տարավ, մնացածը դրեցին, կեղծեցին: Ժողովուրդը դա չի մոռացել, իրենք էլ չեն մոռացել, բայց ցույց են տալիս, թե մոռացել են:
Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն անձամբ պետք է պատասխան տա Շուշիի համար: Վերջինս էլ հակադարձել է վիրավորանքներով: Ինչպե՞ս եք սա գնահատում:
Ես գնահատում եմ, որ պետք է օբյեկտիվ քննություն ընթանա և գլխավոր շտաբի պետք է պատասխան տա այս պարտության համար, ոչ միայն Շուշիի համար, այլ ամբողջ պարտության:
Իսկ ինչո՞ւ է ուշանում այդ գործընթացը:
Դե հիմա նոր է սկսվել, էդ մարդը հիմա Քոչարյանի շտաբի պետն է, թող իր շտաբին տիրություն անի, նոր: Թող ավարտվի, հետո քննություն կգնա, ամեն ինչ կպարզվի:
Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած բանավեճին և մերժել է հրավերը: Փոխարենը հայտարարել է, որ մեծ հաճույքով դուելի կհրավիրի Նիկոլ Փաշինյանին՝ զենքի ցանկացած տեսակով:
Դե ինքը զենքի սովոր մարդ է, դուելի է կանչում: