ՏԵ՛Ր իմ , ծնկի գալով Քո առաջ , ուզում եմ բոլորին ապացուցել , որ ԴՈՒ ԿԱ՛Ս

219

< ՀԻՍՈ~ՒՍ, ՏԵ’Ր ԻՄ, ԱՍՏՎԱ’Ծ ԻՄ >> ՄԱՍ 1 «ՏԵ՛Ր իմ , ծնկի գալով Քո առաջ , ուզում եմ բոլորին ապացուցել , որ ԴՈՒ ԿԱ՛Ս ։ Թող ոչ ոք չհեռանա Քեզանից, այն Ճշմարտությունից , որ միայն Քո միջոցով է տրվել մեզ , երջանիկ այն գաղափարից , որ միայն Դու’ Կարող ես տալ ։ Ցաք ու ցրիվ այս կյանքը երկնային տեսիլքներով գունազարդված մի պատկեր է , որտեղ գույները խառն են , միօրինակ , վաղվա օրվա պատկերացում չունենալով իրենց մեջ ։

Ու թեև անդունդից մի փոքր ենք հեռու , բայց ում անհրաժեշտ է Ճշմարտությունը ՝ փնտրելով գտնում է նրան ։ Վազքը ժամանակի հետ կապ չունի , Քեզ միանալու գաղափարն է անվերջ հաղթանակ դառնալով առաջնորդում մարդկությանը ։ Պատիվը միայն քիչ է գոյատևելու համար ։ Խնդրելով Տիրոջից Բարություն , փորձում ենք նորից ապրել ։ Դժվարությունը դեմ է ուզում կանգնել , բայց փորձությունները պետք է ՀԱՂԹԱՀԱՐԵՍ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ համար ՏԻՐՈՋ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ։

ՓԱՌՔ ՔԵԶ , ՏԵ՛Ր, ՔՈ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Է ։ԱՍՏՎԱԾ ԻՄ , ՏԱԼԻՍ ԵՍ ՄԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ , ԱՄԵՆ ԲԱՆ , ԲԱՅՑ ՄԻ°ԹԵ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ԱՅԴ ՇՌԱՅԼՈՒԹՅԱՆԸ ։ Եթե դրամով գնվեր , կհամարվեր ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ , ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ և ԱՄԵՆ ԲԱՆ ՏՐՎԵԼ Է ՁՐԻ և ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ։ …. (շարունակելի )ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԹԵԼԱԴՐԱԾ«ԿՅԱՆՔԻ ԳՈՒՅՆԵՐ» գրքից«ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ»Սուսաննա Ղարիբյան

blogtime.am