Զինվորների աճյուններ են հայտնաբերվել. որտեղ են եղել

334

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։