5․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ կան տուժածներ

312

Իրանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հեռավորոթյան վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04։54-ին։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ IRNA գործակալությունը հայտնում է 3 տուժածի մասին։ Փրկարարական 11 ջոկատներ ուղարկվել են երկրի հյուսիս-արևելք՝ տուժածների օգնություն ցուցաբերելու համար։