Աղոթք, Որը Կօգնի Կատարել Ձեր Բոլոր Ցանկությունները, Այն Անգնահատելի Է

267

Հիսուս Քրիստոսի Պատգամը.Երբե՜ք չկոտրվեք չարի հարվածներից, քանզի Իմ սիրո առատությամբ, դուք վերստին մեծ ուրախություն պիտի ապրեք։

Համաձայն եմ ձեզ, կլինի տխրության պահ, անհաջողություն, անհանգիստ վայրկյան, սակայն, այդ ամենը ձեր կողքով են անցնելու և հավատացեք, որ Իմ երջանկությամբ, ժպիտ առնելով Ինձանից, կկարողանաք շարունակ, Իմ օգնությամբ մոռանալ ամեն դժվարություն:

Եթե հասկանաք Ինձ , Իմ ոգևորիչ խոսքերի իմաստը, ապա ձեզանում ամեն խառնաշփոթ իրավիճակ կանգ է առնելու, ամեն գորշ երևույթ ջնջվելով ձեզանից, արդեն Իմ պարզության գույները կերևան, Իմ մաքուր պատերը կերևան և ձեր մեջ հավերժ Իմ արևի ճառագայթները կշողշողան:

Սուսաննա Ղարիբյան

Զարմանալի ուժեղ աղոթք! Դիմեք Ձեր պահապան հրեշտակին այսպես և նա Ձեզ անպայման կլսի: Աղոթքը կարող է դառնալ Ձեր ամենաերանելի ցանկության իրականացման հնարավորությունը:Այդ նպատակով պետք է նրա հետ այնպիսի կապի մեջ լինել, որ Ձեր բոլոր բառերը լսելի լինեն: Անհատական աղոթքը,հենց այն է, որը կօգնի իրականանալու Ձեր ցանկություններին ինչքան հնարավոր է շուտ:

Մեր կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Հաջողությունները հաջորդում են անհաջողություններին,նվերները՝ կորուստներին :Դա ոչ միայն վերաբերվում է ճակատագրին, այլ նաև հրեշտակներին: Որպեսզի ստանաք այն ,ինչ ուզում եք, պետք է ինչ -որ բան տաք: Այդպես, կարելի է անմիջական կապի մեջ մտնել պահապան հրեշտակի հետ, օգնելով դրա անհրաժեշտությունն ունեցող մարդկանց:Նրանց պետք է օգնել առանց ինչ -որ բան ակնկալելու: Դա պետք է անել մաքուր սրտով և մտքով, առանց մեղադրանքի , բոլորին ներելով և առանց չարության:

Բավական է լինել բաց մարդ, որ կապի մեջ լինեք երկնային պահապանների հետ: Հարգեք նրան, որպեսզի օգնություն խնդրեք միայն այն ժամանակ, երբ Ձեր միտքն ու հոգին մաքուր լինի: Ցանկությունների իրականացման աղոթք. Խորհուրդ է տրվում այս աղոթքն արտասանել մոմի առջև նստած, լիովին մեկուսացած: Դիմում եմ քեզ իմ փրկիչ, իմ պահապան հրեշտակ:Միայն դու գիտես ,թե ես ինչքան եմ ուզում ,որ իրականանա ցանկությունս:Ես ուզում եմ, որ…….,օգնիր իրականացնել մտածածս, ինձ ճիշտ ուղու վրա դիր, բացիր ճանապարհս: Ես կօգտագործեմ բոլոր շնորհները հօգուտ ինձ ու ամբողջ աշխարհի:Ամեն…

blogtime.am