6 ադրբեջանական նոր զորամաս՝ Հայաստանի սահմանին. Խոսի՛ր, Փաշինյան. Մետաքսյա Շալունց

91

Մինչև մայիսի վերջը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում ևս վեց նոր զորամաս կստեղծի։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։

«Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի և մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության և պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչև մայիսի վերջն էլ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց զորամասերում», — Գուլիևի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։

Մինչ Հայաստանում Սյունիքի մարզի բնակիչները ճակատ-ճակատի ադրբեջանցիների հետ սահմաններ են «հաստատում»՝ առանց պետական աջակցության, փորձում են դիմագրավել ադրբեջանական զավթողականությանը՝ ադրբեջանական կողմը կոնկրետ դիրքավորվում, ամրանում է ՀՀ սահմանին:

Այսինքն, մենք խոսում ենք, նրանք՝ գործում են: Ավելին՝ ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում բացատրություն, եթե ուզում են հաշտություն կնքել Ադրբեջանի հետ՝ իրենք ՀՀ սահմաններին ինչո՞ւ չեն ամրանում…

Նկատենք, որ Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից գնել է 117,3 միլիոն ԱՄՆ դոլարի զենք:

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով, այսինքն, Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման հարցում, ըստ թուրքական Anadolu գործակալության այսպիսի տեղեկատվություն է ստացվել. «Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,7% -ով՝ մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգներն էին՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)»,- նշում է գործակալությունը:

Ադրբեջանը երկրորդ տեղում է: Հունվար-ապրիլ ամիսներին այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ: Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն`90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը՝ 57.827 միլիոն դոլար, և Գերմանիան` 50.014 միլիոն դոլար:

Ադրբեջանի զինվելու, ամրանալու քաղաքականության հետ կապված Փաշինյանի իշխանությունը պարտավոր է պարզաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ սահմանների մոտ և ինչո՞ւ:

Մետաքսյա Շալունց

hayeli.am