Հայկական սերիալների ամենակրքոտ համբույրները, ովքեր են ամենահամարձակ դերասանները

296

Հայկական սերիալարտադրության մեջ վաղուց անցել են այն ժամանակները, երբ սիրող սրտերը միմյանց միայն այտն էին համբուրում, նույնիսկ երբ տեսարանը ենթադրում էր կրքոտ համբույր: Հայ դերասաններից ոմանք կոտրել են կարծրատիպերը և երբեմն բավական կրքոտ համբուրվում են իրենց գործընկերների հետ՝ պնդելով, որ դերասանը չպետք է ունենա նման պարզունակ բարդույթներ: Starnews-ը առանձնացրել է հայկական սերիալներում երբևէ հայտնված համբույրների թոփ 10-ը, որոնք էլ ներկայացնում ենք ձեր դատին:

Ստորև փորձենք բացահայտել համբուրվող համարձակներին, որովհետև հայ իրականության համար սերիալային համբույրը դեռ համարձակություն է համարվում շատերի համար:

Անի Խաչիկյան և Սամվել Թադևոսյան

Նրանց կրքոտ համբույրը հանդիսատեսը տեսավ «Հոսանքին հակառակ» սերիալում: Ի դեպ, թե Անիի, թե Սամվելի համար սա առաջին էկրանային համբույրը չէր, նրանք այն դերասաններից են, ովքեր շարժվում են դերին համապատասխան, հարկ եղած դեպքում՝ նաև կրքոտ համբուրվում:

Մերի Մակարյան և Լևս Դավթյան

«Գնված երջանկություն» սերիալում Մերի Մակարյանը և Լևս Դավթյանը ունեին անկողնային տեսարան, որն ավելի շատ սահմանափակվում էր համբույրով: Մերին համբույրի տեսարաններում էր հանդես եկել նաև «Դժվար ապրուստ» սերիալում, սակայն ներկայումս ամուսնացած Մերին, դժվար թե, նման տեսարաններում այլևս հանդես գա: Նույնիսկ նշանադրվելուց հետո նրա ընտրյալը՝ Վարդանը, արգելել էր, որ Մերին աշխատի ակումբներում:

Անի Երանյան և Խորեն Լևոնյան

«Հետհաշվարկ» սերիալն աչքի էր ընկնել նաև համբույրի տեսարաններով: Այն ժամանակ դեռ երկար վարսերով հանդես եկող Անի Երանյանը չէր խուսափել և համբուրվել էր Խորեն Լևոնյանի հետ: Մինչ այդ Անիի էկրանային համբույրը հանդիսատեսը հասցրել էր տեսնել «Խաղ իմ կանոններով» ֆիլմում Մովսես Երեմյանի հետ, սակայն այդ համբույրն իրարանցում չէր առաջացրել, քանի որ նրանք նախկինում սիրավեպ էին ունեցել:

Անժելա Սարգսյան և Դավիթ Թադևոսյան

Սկանդալային  դերասանուհի Անժելա Սարգսյանի մասնակցությամբ նույնիսկ համբույրի տեսարաններն են սկանդալային: Ներկայումս ամերիկաբնակ դերասաններ Անժելա Սարգսյանը և Դավիթ Թադևոսյանը «Ինտրիգ» սերիալում բավական համարձակ և բաց տեսարաններով են հանդես եկել:


Իննա Խոջամիրյան և Վահե Զիրոյան


Նրանք հանդիպեցին «Երկուսով» սերիալում, համբուրվեցին, ապա նաև սիրահարվեցին իրական կյանքում: Չնայած՝ ըստ լուրերի Իննան և Վահեն այլևս միասին չեն, իսկ ժամանակին Վահեն Իննային նույնիսկ երգ էր նվիրել: