Ադրբեջանը փորձելու է դիրքային առավելության հասնել նաև Վայոց Ձորում ու Գեղարքունիքում, քանի որ․․․

248

Սյունիքով միջանցքի բացումը խոսում է այն մասին, որ հայական շահերը որևէ կերպ ներկայացված չեն, ասուլիսում ասաց «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այստեղից էլ կամք, պահանջ ու դրան հասնելու հստակ ցանկություն չկա:

Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանն իր համար ստեղծել է ճնշման տարբերի գործիքներ և փորձելու է հասնել իր առջև դրած խնդիրների լուծմանը: Աբրահամյանի խոսքով՝ հակառակորդը ցանացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել:

«Այս պահին տեսնում ենք Սյունիքում, ավելի ուշ տեսնելու ենք Վայոց Ձորում ու Գեղարքունիքում: Վայց Ձորի և Գեղարքունիքի հատվածը բարձր լեռնային է: Եղանակային բարենպաստ պայմաններում Ադրբեջանը սկսելու է աշխատանք տանել այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձելու է ստեղծված պայմաններում իր համար լավագույն դիրքավորումն ապահովել, որը նրա համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու դիվերսիաների, կրակահերթերի, ակտիվություն պահելու, էսկալացիայի բերելու», — ասաց Աբրահամյանը:

Մասնագետի խոսքով՝ այս պարագայում խնդիր ունենք եղած սահմանների պայմաններում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու:

«Դա հնարավորություն կտա ոչ միայն կանխելու Ադրբեջանի առավել բարենպաստ դիրքավորումը, այլև քաղաքական առումով, հնարավորություն կտա հետագա գործընթացներում նվազեցնելու Ադրբեջանի ճնշման հավանականությունը», — ասաց նա: