Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի օդաչուն պարաշյուտով վայրէջք կատարում ինքնաթիռի խոցվելուց հետո ու գերի ընկնում։
Տեսանյութում լսվում է նաև արձակած հրթիռի ձայնը։ Բայց անգամ տեսանյութում լսվող մեկնաբանությունների հասկանալի չէ, թե կոնկրետ ո՞ր կողմն է արձակում հրթիռը։
Բայց քանի որ արձակելուց հետո մոտակայքում պայթյուն չեղավ, կարելի է ենթադրել, որ դա հայկական կողմի արձակած հրթիռն էր։ Տեղանքը շատ նման է Կարմիր Շուկայի մոտակայքին։