ՌԴ-ում ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանը վերջապես տեղափոխվել է Հայաստան

229

Սանկտ Պետերբուրգի Պուշկին քաղաքի հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար դատապարտված հայազգի Արման Առաքելյանն երեկ վերջապես տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Առաքելյանի՝ Հայաստան արտահանձման հարցերով 2017 թվականից զբաղվում էր ռուսաստանաբնակ հայ փաստաբան Արթուր Դաշյանը:

Վերջինս Hraparak. am-ին ասաց, որ շուրջ 4 տարի տևած իրենց պայքարը վերջապես արդյունք տվեց՝ ՌԴ իշխանությունները համաձայնեցին Առաքելյանին փոխանցել Հայաստանի իրավապահներին, որպեսզի վերջինս իր պատիժը կրի Հայաստանում, քանի որ նա ծնունդով Էջմիածնից է, հարազատները այստեղ են բնակվում, և նրանք զրկված էին Արմանին տեսակցելու հնարավորությունից:

Մինչ այդ նա իր պատիժը կրում էր Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքի բանտում, որտեղ հնարավոր է՝ նրա կյանքին վտանգ սպառնար, քանզի ադրբեջանցիները տրամադրվել էին վրեժ լուծել նրանից՝ հատկապես վերջին իրադարձություններից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: