Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի

796

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։

Այս մասին գրում է Irakanum.am-ը, ում տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։

Սա արվում է նրա համար, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։

Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված զանգերը մնացել են անպատասխան։