Երկու աշակերտներ ինքնասպանություն են գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի տանիքից

514

Բաքվում Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղում երկու աղջիկներ նետվել են 9 հարկանի շենքի տանիքից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երկուսն էլ տեղում մահացել են։ Նախնական տվյալներով՝ աղջիկներից մեկը 16 տարեկան է եղել, մյուսը՝ 17 տարեկան:

Զոհվածների ինքնությունը պարզվում է: