Ադրբեջանում պղծել են պատերազմում մահացած զինվորականների գերեզմանները (տեսանյութ)

886

Ադրբեջանի Գանձակ (Գյանջա) քաղաքում անհայտ անձինք պղծել են Արցախում մահացած ադրբեջանցի զինվորականների գերեզմանները:

Ինչպես երևում է ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված կադրերում, մահացածների հարազատները բողոքում են, որ գերեզմաններից անհետացել են ծաղկեպսակներն ու դրոշները:

Infoteka24.ru-ի հաղորդմամբ` դրանք ավելի ուշ գտնվել են աղբարկղերում:

Նշենք, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Բաքվի «Շեհիդների պուրակում»: