Պատերազմի ավարտից 5 ամիս անց գտնվել է տաղանդավոր Խաչատուրյանի դին․հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա․․․․

1009

Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի։
2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին։

Խաչատուրյանն օպերային երգիչ էր։ Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

2019 թվականին Գագիկ Խաչատուրյանը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։

«5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խաչատուրյանը կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահն է եղել։ Մասնակցել է նաև X Factor երաժշտական մրցույթին։

Նշենք, որ Գագիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում, ժամը 18։00-20:00-ը։